Բոսթոսնի երդվյալ ատենակալների դատարանը գանգսթեր Ջեյմս Բալջերին մեղավոր է ճանաչել առնվազն 11 մարդու սպանության ու շորթումների մեջ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Բելջերը եղել է տեղեկատու եւ պարբերաբար «հանձնել է» այլ քրեական հեղինակությունների՝ հարթակ ստեղծելով իր բանդայի գործունեության համար:
Բազմաթիվ հանցագործություններից հետո նա կարողացել է թաքնվել ոստիկանությունից եւ երկար ժամանակ ներառված է եղել ամենավտանգավոր քրեական հանցագործների տասնյակում: Ի վերջո, եկար որոնումներից հետո նրան հաջողվել է ձերբակալել 2011թ Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Համարվում է, որ Բալջերը դարձել է Ֆրենկ Կոստելլոյի «Ուխտադրուժները» ֆիլմի նախատիպը: Կինոնկարն արժանացել է «Օսկարի» 4 մրցանակի:





























