Facebook սոցիալական ցանցի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերլին Սանդբերգը կորպորացիային է վաճառել սոցցանցի արժեթղթերի 91 մլն դոլարանոց իր փաթեթը:
Գործարքը կայացել է նախապես համաձայնեցված պլանով, որը մշակվել է դեռեւս 2012-ին: Արժեթղթերի վաճառքը կայացել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերի գինը ֆոնդային բորսայում առաջին անգամ անցել է 38 դոլարից:
Ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ Սանդբերգն իր բաժնետոմսերը վաճառել է օգոստոսի 7-ին, մեկ բաժնետոմսի համար 37,79-38,93 դոլար գնով, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցը բորս է դուրս եկել նախորդ տարվա գարնանը: Facebook Inc. Ընկերությունն իր բաժնետոմսերը թողարկել է 38 դոլար գնով, իսկ NASDAQ բորսայում գործարքների առաջին օրը դրանք վաճառվել են 42-45 դոլար գնով: Սակայն շուտով գներն սկսել են նվազել եւ արդեն առեւտրային նստաշրջանի վերջին՝ 2012-ի մայիսի 22-ին, Facebook-ի մեկ բաժնետոմսը վաճառվել է 31 դոլարով:





























