Խարտյաշ տղամարդկանց մոտ գրեթե երկու անգամ պակաս է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, պնդում են հետազոտության հեղինակները: Նրանք ենթադրում են, որ պատճառը մազերի խարտյաշ գույն պայմանավորող գենն է:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ որքան շատ են ուլտրամանուշակագույն ճառագայթները, այնքան քիչ է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու մահանալու հավանականությունը: Դրա պատճառ հանդիսացող մոլեկուլյար ֆենոմենն առայժմ պարզ չէ, սակայն հետազոտողները հակված են դա կապելու D վիտամինի մակարդակի բարձրացման հետ:

Հաստատվել է, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր բնական խարտյաշ մազեր ունեն, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը  54 տոկոսով պակաս է, քան մյուսների մոտ: