Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայ համայնքի աշխատանքների, ինչպես նաեւ Ռումինիայում ապրող հայերի՝ երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:

Հրանուշ Հակոբյանը դեսպանին մաղթել է հաջողություններ եւ վերելքներ նոր աշխատանքում, եւ հույս հայտնել, որ Կրինա Ռոդիքա Պրունարիուն հաճախ կայցելի Հայաստան ու մշտապես կպահպանի իր բարեկամությունը հայերի ու Հայաստանի հետ: