Բաքվում շինարարական ապրանքների մեծ շուկայում հրդեհ է բռնկվել: Հրդեհային անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն, ականատեսների վկայությամբ, մի քանի մարդ թունավորվել է գազից:
Բաքվի շինարարական շուկայում բռնկված բարձր աստիճանի հրդեհը մարում են քաղաքի տարբեր շրջաններից այստեղ ժամանած 12 հրշեջ բրիգադները:
Միաժամանակ, քաղաքի Սաբունչինսկի շրջանի ոստիկանության վարչությունում տեղեկացրել են եւս մեկ հրդեհի մասին: Այրվել է Բալախանը ավանում գտնվող մազութի լճակը: Այդ տարածքը համեմատաբար ամայի է եւ հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ պահպանության ծառայության բրիգադները: Միջոցներ են ձեռք առնվում հրդեհը մարելու ուղղությամբ:



























