Հուլիսի 28-ին Մոսկվայում փորձել են գնդակահարել «Արեւելք» հատուկ գումարտակի նախկին հրամանատարի՝ Սուլիմ Յամադաեւի եղբորը՝ Իսա Յամադաեւին:

Ռուսական հատուկ ծառայություններից հայտնում են, որ մահափորձը տեղի է ունեցել երեկ ժամը 22.30-ին: Մարդասպանը կրակ է բացել բնակարանում գտնվող Յամադաեւի եւ նրա ընկերների ուղղությամբ: Յամադաեւի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Մահափորձի հեղինակը ձերբակալված է, քանի որ այդ ժամանակ արդեն եղել է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Նշվում է, որ Յամադաեւը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Մոսկվայում է գտնվում մի «քիլեր», որն իր դեմ մահափորձ է նախապատրաստում եւ նրան հանդիպման է կանչել, սակայն հանցագործը, հանկարծակի կրակ է բացել: