Էստոնիայի կառավարությունը օգոստոսի 15-ին արտոնել է Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի կնքումը:
Ինչպես հաղորդում է rus.err.ee-ն, արեւելյան գործընկերների հետ համատեղ աշխատանքը կաեւոր է ինչպես Եվրոպական միության, այպես էլ Էստոնիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Կրթության նախարարությունը համագործակցության վերաբերյալ պայմանագրեր արդեն կնքել է բոլոր արեւելյան գործընկերների հետ, բացառությամբ՝ Բելառուսի եւ Հայաստանի:
Հայաստանի հետ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել արեւելյան երկրների հետ գործընկերության ցանցն ու թեթեւացնել կրթության, գիտության եւ երիտասարդական կազմակերպությունների ոլորտներում համատեղ աշխատանքը:





























