Ադրբեջանի իշխանությունների ռազմաշունչ հռետորությունը Բաքվի բանակցային ռազմավարության մի մասն է: Ինչպես հայտարարել է ռազմական հարցերով զբաղվող STRATFOR ամերիկյան վերլուծական կենտրոնի աշխարհաքաղաքականության հարցերով վերլուծաբան Մարկո Պապիկը, «պետք է հասկանալ, որ բանակցությունները ընթացքում պետք է լինեն նաեւ սպառնալիքներ: Պատերազմի սպառնալիքը դա Բաքվի բանակցային ռազմավարության մի մասն է, որը միանգամայն հասկանալի է: Բոլոր դեպքերում, մենք STRATFOR-ում վկայություններ չունենք, որ այդ սպառնալիքներն իրական են»:

Հարցին, թե ո՞վ կհաղթի, եթե պատերազմն, այնուամենայնիվ, սկսվի` Հայաստա՞նը, թե Ադրբեջանը, վերլուծաբանը նշել է, որ «հակամարտության առավել հավանական արդյունքը կլինի այն, որ ԼՂ ներկա կարգավիճակը կպահպանվի»:

«Դա նշանակում է, որ ոչ մի կողմն էլ չի հաղթի: Պետք է հիշել, որ Բաքվի կամ Երեւանի ակնհայտ հաղթանակը չի բխում մեծ տերությունների շահերից»,- կարծիք է հայտնել նա:

«Չնայած նրան, որ Հայաստանը հաղթել է պատերզմի առաջին փուլում, հիմա Ադրբեջանը վերզինման կոմպանիա է սկսել: Նավթային եկամուտները թույլ են տվել Ադրբեջանին մեծացնել իր ռազմական բյուջեն եւ հինգ անգամ գերազանցել հայկականին: Վերջնական արդյունքում, Ադրբեջանի բնակչության թվաքանակը եւ նրա զգալի ռեսուրսները նրան դարձնում են Հայաստանի հզոր հակառակորդը: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, արդյո՞ք, Ադրբեջանի զորքերը ունեն զինվորական պատրաստավծություն, որը բավարար է Ղարաբաղի գրավման օպերացիան իրագործելու համար»,- ասել է Մարկո Պապիկը: