Կենսաթոշակի անցնելուց հետո, քալիֆորնիական թխսկան հավերին ծերանոցում են տեղավորելու: Լեգորն ցեղատեսակի 1200 հավեր պետք է Նյու Յորք ուղեւորվեն այն բանից հետո, ինչ սկսել են ավելի քիչ ձու ածել: Այնտեղ նրանք կտեղավորվեն կենդանիների համար նախատեսված կացարաններում:
Այդ գործընթացը հնարավոր է դարձել նրանից հետո, երբ բարեգործները միջոցներ են տրամադրել եւ հոգացել են կենդանիների բարեկեցությունն ապահովող միջոցների մասին: Ընդհանուր առմամբ, տրամադրվել է 50 հազար դոլար:
Ինչպես գրում է «Lenta.Ru»-ն, սովորաբար ածելը դադարած հավերին ուղարկում են սպանդանոց, կամ այլ միջոցներով ոչնչացնում:





























