Ամերիկյան Ռոդ Այլենդի Նարագանսեթ քաղաքի բնակիչ Ջոն Դիվենին դիմել է դատարան, պնդելով, որ իր տան դիմաց եկեղեցու զանգերի ղողանջը քանդել է իր ընտանիքը, գրում է Providence Journal-ը:

64-ամյա ամերիկացին ցանկանում է դատարանի միջոցով հասնել նրան, որ եկեղեցու զանգերը նախատեսվածից քիչ ղողանջեն: Նա պնդում է, որ այդ զանգերը խախտում են Սահմանդրության 1-ին եւ 4-րդ փոփոխությունները; Ջոնն իր հայցում նշել է, որ զանգերը ղողանջում են շաբաթական 700 անգամ, այսինքն տարեկան 36 հազար անգամ: Դա հանգեցրել է էմոցիոնալ սթրեսի, վատ տրամադրության եւ վեճերի Ջոնի եւ նրա արդեն նախկին կնոջ միջեւ:

Ոստիկանությունում դեռ երեւէ կերպ չեն արձագանքել Դիվենի բողոքներին, իսկ քաղաքի իշխանությունները հայտնել են, որ եկեղեցին ազատված է հասարակական կարգի խախտումների արգելքներից եւ զանգերը օրինական են: