Միացությունը, որը վերանայում էր ուսուցման ընթացքում Դաունի համախտանիշի հետ կապված անկանոնությունների զարգացումը, փորձարկվել է կրծողների վրա: Նյութն աշխատում էր, սակայն միայն այն դեպքում, եթե այն մկանը ներարկում էին հենց ծննդյան օրը, գրում է The Daily Mail-ը:
Ջոն Հոփքինսի համալսարանի բժշկական դպրոցօ պրոֆեսոր Ռոջեր Ռիվզը ընդգծում է. միացությունը ոչ միայն բարելավում է ուսուցանելիությունը, այլ նաեւ հիշողությունը(ցուցմունքները համընկնում էին առողջ կենդանիների տվյալներին): Միայն մեկ չափաբաժինը բավական է, որպեսզի հարուցի ուղեղիկի աճ: Ինչպես հայտնի է, Դաունի սինդրոմի դեպքում այն կազմում է նորմայի 60 տոկոս, հաղորդում է MedDaily.ru-ն:
Այսպես, ակտիվ միացությունը հանդիսանում է «hedgehog» քիմիական ուղու ագոնիստ: Առայժմ նրա անվտանգ կիրառումը Դաունի համախտանիշով հիվանդ մարդկանց վրա ապացուցված չէ: Սակայն գիտնականները հույս ունեն, եթե անգամ մոտ ժամանակներս իրենք նոր դեղամիջոցներ չմշակեն, ապա գոնե կիմանան ավելին անկանոնությունների մասին, որոնք հարուցվում են մարմնի յուրաքանչյուր հատվածի 21 քրոմոսոմների ավել օրինակի առկայության դեպքում:





























