Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն են ունենում տեսախաղերը, ասենք (մրցարշավները) 60-85 տարեկան մարդկանց վրա: Պարզվել է, որ այդ խաղերը դրականորեն են ազդել տարեցների աշխատանքային հիշողության եւ ուշադրության վրա, գրում է The Telegraph-ը:
Փորձարկումները ցույց են տվել, որ 12 ժամ խաղալուց հետո տարեցներին արդեն կարողանում էին հաղթել 20-ամյա գեյմերներին, որոնք նախկինում էլի խաղացել են այդ խաղը: Իսկ ահա հիշողության ու ուշադրության բարելավումն իր դրական ազդեցությունը պահպանել է փորձարկումից 6 ամիս անց:
Քալիֆորնիայի համալսարանի դոկտոր Ադամ Գազեյլիի խոսքով՝ դա ապացուցում է, թե որքան պլաստիկ է մարդու ուղեղը: «Խաղը լավ փորձարկում էր, քանի որ դրա բարդությունը գնալով ավելանում էր: Դա թույլ էր տալիս առավելագույնս գործարկել ուղեղային ցանցը», ասել է նա, հաղորդում է MedDaily.ru-ն:





























