Երբ նախկին զինվոր Բրեդլի Մենինգը, արդեն լինելով կալանքի տակ, հայտարարեց, որ ցանկանում է փոխել սեռը, հասարակության համար դա շոկ էր, սակայն, ինչպես պարզվում է, դա ամենաէքստրեմալ քայլը չէ, որ կարող էր անել պաշտոնաթող գեներալը:

Բրիտանացի Լոուրենս Վալենդերը, որոշելով կին դառնալ, իսլամ է ընդունել: Այսպիսով, Վալենդերը աշխարհում առաջին մահմեդական տրանսսեքսուալն է: Այժն նրա անունը Լյուսի է: Ընկերների խոսքով՝ նախկինում բրիտանացին սովորական տղամարդ էր: Նա շփվող էր, շատ էր խմում, հաճախ էր այցելու ակումբներ, ծանոթանում աղջիկների հետ, սակայն, պարզվում է, այդպիսի կենսակերպը Լոուրենսին օրենցօր դժբախտ էր դարձնում:

Պաշտոնաթող լինելով, նա, վերջապես, հասկացել է, թե ինչ է իրեն պետք: Կարճ ժամանակում նա հեռացել է տնից, երկարացրել մազերը եւ սկսել է այցելել հորմոնալ թերապիայի կուրսերի: Հանդիպելով նույնասեռականների, նա հասկացել է, որ ցանկանում է ընտրված ճանապարհով գնալ մինչեւ վերջ:

Վիրահատությունից հետո բրիտանացին զգացել է, որ ինչ-որ բան պակասում է եւ դիմել է կրոնին, համարելով, որ դրանցից ամենա «խաղաղասերը» հենց իսլամն է, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Ներկայումս Լյուսին հայտարարում է, որ շատ երջանիկ է, քանի որ մահմեդական տղամարդ է գտել եւ ամուսնացել: Վերջինս տեղյակ չէ, որ Լյուսին նախկինում տղամարդ է եղել: