Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նածագահ Բարաք Օբաման ձգտում է առաջ քաշել Սիրիայում առկա կոնֆլիկտի լուծման ռազմական տարբերակը, մենք լսում ենք այդ դաժան պատերազմի տարբեր կողմերի մասին: Սակայն մի խմբի մասին առհասարակ չի հիշատակվում: Այդ մասին «The Columbus Dispatch» թերթում գրում է «Chicago Tribune»-ի մեկնաբան Ջոն Կասսը:

Նա հավելում է. «Իսլամիստ գրոհայինները հրդեհել են նրանց ուխտավայրերը: Առեւանգել են նրանց քահանաներին: Սպանել են նրանց մարդկանց: Եւ երբ արմատական իսլամիստները գրավում են գյուղը, նրանց ասում են, որ ունեն ընտրության երեք իրավունք՝ հրաժարվել կրոնից, հարկեր վճարել կամ հեռանալ: Խոսքը Սիրիայի քրիստոնյաների մասին է: Նրանք իրենց սեփական հողում վերածվել են փախստականներ»ի:

Եւ եթե Ասադի կառավարությունը տապալվի, արդյոք իսլամիստական արմատականները կոչնչացնեն քրիստոնյաներին, ինչպես որ տեղի ունեցավ Իրաքում կամ Եգիպտոսում: «Վաշինգթոնում զգացվում է Սիրիայի քրիստոնյաների հանդեպ անհանգիստ անտարբերություն»,- հայտնել է Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ դավանանքի ազատության կենտրոնի տնօրեն Նինա Շին:

Ամերիկյան թերթի մեկնաբանը նշում է, որ  Վաշինգթոնի ռազմամետ վերնախավի  շրջանում սիրիական կարիքավոր քրիստոնյաների եւ ամբողջ Մերձավոր Արեւելքի իրենց եղբայրների դրությունն ընդգծված մոռացության է տրվում կամ ընդգծված անտեսվում է: