Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ բարեփոխումները եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները այսուհետ եւս զարգացնելու կառուցողական ու դինամիկ ոգով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ հետագա համագործակցության, մինչեւ այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու եւ հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաեւ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է իր համոզմունքն առ այն, որ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության տեսլականի հիման վրա:
Հանձնակատար Ֆյուլեն նշել է, որ ԵՄ հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը եւ ակնկալում է այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա լավ ձեռքբերումների վրա շարունակելու կառուցել հարաբերությունները:





























