ԱՄՆ-ի ՀԴԲ-ն նավթային ընկերություններին նախազգուշացրել է ահաբեկչական սպառնալիքի մասին։

ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն  «անհանգստացած են նավթապահեստներից վառելիք գնելու կամ գողանալու ահաբեկիչների փորձերից` դրանք որպես զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մտադրությամբ»: Նախազգուշական նկատառումներով  առաջարկվում է զգուշություն ցուցաբերել նոր հաճախորդների հետ աշխատելիս, հակտապես` արտասահմանցիների, հայտնում է  Reuters-ը:

CNN-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 12-ին`ՀԴԲ-ի նախազգուշացումից առաջ,  «Ալ Կաիդայի» առաջնորդ Ազ-Զավահիրին ուղերձ էր հղել, որտեղ իր համակիրներին կոչ էր արել ահաբեկչությունների շարք իրականացնել ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհիամերիկյան ներկայացուցչություններում:  Նա նաեւ նշել էր Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակի մասին եւ ահաբեկիչներին կոչ էր արել շարունակել պայքարը ԱՄՆ-ի տարածքում, հայտնում է lenta.ru-ն: