ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախատեսում է Սիրիայի վերաբերյալ երկրորդ կոնֆերանսը («Ժնեւ-2») անցկացնել հոկտեմբերին: Այդ մասին նա հայտարարել է France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բան Կի-մունի խոսքով՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան նա ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահմիի հետ Սիրիայի վերաբերյալ զրույց է ունեցել:
Ինչպես հաղորդում է Բան Կի-մունը, «Ժնեւ-2»-ի նախապատրաստման ժամանակ անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր, մասնավորապես, ով պետք է գլխավորի սիրիական ընդդիմությունը եւ կմասնակցի՞ արդյոք Թեհրանում կայանալիք ֆորումին, որը Դամասկոսի ամենամոտ դաշնակիցներից մեկն է հանդիսանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խոսելով սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու նախաձեռնության մասին՝ Բան Կի-մունը հայտարարել է. «Կարեւոր է, որ սիրիական իշխանությունները ինքնակամ իրագործեն այն, ինչի մասին հայտարարել են՝ ապացուցելով, որ իրենք, այդ թվում նաեւ նախագահ Ասադը, անկեղծ են տրամադրված»:





























