Ուկրաինան երկար տարիներ աշխատել է, որպեսզի մոտենա Եվրոպային, եւ այսօր հասել է անհրաժեշտ չափանիշներին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար: Այս մասին օտարերկրյա դեսպաններին պատվոգրեր հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Վերջին ժամանակներս մենք Եվրամիության մեր գործընկերների հետ եկանք եզրակացության, որ Ուկրաինան հասել է այն չափանիշներին, որոնք համապատասխանում են այն Ասոցացման համաձայնագրին, որը ստորագրվելու է այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում»,-ասել է նա:

Յանուկովիչի խոսքով՝ դրան հաջողվել է հասնել շնորհիվ այն բանի, որ վերջին տարիներին երկրում ակտիվորեն բարեփոխումներ են կատարվել եւ նորացվել երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներ:

Նա նշել է, որ Ուկրաինայում վերափոխումները դրականորեն կանդրադառնան նաեւ այլ երկրների վրա, որ, որոնց հետ իրենք երկկողմ փոխշահավետ հարաբերություններ են կառուցում, հաղորդում է Fakty.ua-ն: