Չորս ամերիկացու մեղադրանք է ներկայացվել Չիկագոյում բասկետբոլի հրապարակում հրաձգության գործով, որի արդյունքում 13 մարդ էր վիրավորվել, հաղորդում է AP-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդում էին, որ ծանրացուցիչ հանգամանքներում զենքի կիրառմամբ սպանության փորձի մեղադրանք էր ներկայացվել եկու ձերբակալվածի՝ Բրայան Չեմփին ու Քիուեյն Գեյթվուդին:

Բացի այդ, ծանրացուցիչ հանգամանքներում զենքի կիրառմամբ սպանության փորձի մեղադրանք է ներկայացվել 22-ամյա Թաբարի Յանգին եւ Բրեդ Ջեթին: Քննիչները ենթադրում են, որ հարձակումը գլխավորել է Յանգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին, այգու բասկետբոլի հրապարակի շրջանում: Ականատեսների խոսքով, մարդկանց մի խումբ մեքենայով մոտեցել էր բասկետբոլի հրապարակին եւ սկսել կրակել մարդկանց ուղղությամբ: 13 մարդ վիրավորվել էր, այդ թվում նաեւ երեքամյա երեխա: