Պակիստանյան Բելուջիստան նահանգում հզոր երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 246 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 208 զոհերի մասին:

Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը

Ութ մարդ զոհվել է Տուրբատ շրջանում, մյուս 238-ը՝ Ավարանում: Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել: Փրկարարներին օգնության են հասել զինվորականները եւ սահամապահները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով   Geo News-ը:

7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Պակիստանի Բելուջիստան նահանգում: Հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա: Երկրաշարջին հաջորդել են չորս հետցնցումներ, որոնցից ամենահզորը 5,9 մագնիտուդով: