ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը մոտ 680 հազ. եվրո կհատկացնի՝ Հայաստանում երիտասարդ գործարարներին աջակցելու համար: Գումարը կտնօրինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը:

Համաձայնագրի նախաբանում գրված է, որ ծրագիրը նպատակ ունի ցույց տալու, որ երիտասարդները կարող են լինել վստահելի վարկառուներ եւ ունակ են վարկը վերածելու շահավետ բիզնեսի:

2010թ.-ին երիտասարդության շրջանում (15-24 տարեկան) գործազրկության մակարդակը հասել է մինչեւ 38.8%, ինչը նշանակում է, որ երիտասարդների գործազրկության խնդրի լուծումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: