«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը «Շոկո ֆաբրիկա» երգով: Հաղթողը ընտրվեց հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ: Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն: Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար պայքարում էին հետեւյալ մասնակիցները. 1. Մերի Վարդանյան - «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս) 2. Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան) 3. Դավիթ Վարդանյան (11տարեկան, քաղաք Երևան) և Էռնա Միրզոյան (15տարեկան քաղաք Ստեփանակերտ) 4. Պետրոս Ղազարյան -«Դու-դու» (12 տարեկան, քաղաք Երևան) 5. Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12 տարեկան, քաղաք Երևան) 6. Կարեն Օհանյան -«Share and Like» (12 տարեկան, քաղաք Երևան) 7. Կարապետ Կարապետյան -«Miracles», (13 տարեկան, քաղաք Երևան) 8. Գայանե Ղազարյան- «We Are Young» (13 տարեկան, քաղաք Երևան) 9. Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13 տարեկան, քաղաք Երևան) 10. Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13 տարեկան, քաղաք Վանաձոր) 11. Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15 տարեկան, քաղաք Երևան) 12. Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (12 տարեկան, քաղաք Իջևան)