Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր 89-ամյա իմամ Հուսեին Ինջիօղլուն անհայտ հանգամանքներում իր ննջասենյակում նքնասպանության փորձ է կատարել, տեղեկացնում է թուրքական «Haberturk» կայքէջը։ Պատգամավորական 5 ժամկետ աշխատած Ինանջիօղլուն անձնական ատրճանակից կրակել է գլխին։ Հիվանդանոց տեղափոխված Ինջիօղլուի վիճակը բժիշկները ծանր են գնահատում։
Գազիանթեպի ունեւոր ընտանիքից սերած Ինջիօղլուն 1955 թվականից մտել է քաղաքականության մեջ եւ 25 տարի եղել է թուրքական խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնելով Գազիանթեպը։ Նա 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո թողել էր քաղաքականությունը։


























