Ծխելը մարդու կյանքը նվազեցնում է տասը տարով: Այս եզրակացությունը հրապարակել են Ավստրալիայում Սաքսի հետազոտական ինստիտուտի բժիշկները: Գիտնականները չորս տարուց ավել հետեւել են ավելի քան 200 հազար ավստրալացիների կյանքի դասավորությանը՝ 45 տարեկանից հետո: Այդ մարդկանց  միայն 8 տոկոսն էհիմա ծխում:

Էքսպերիմենտի մեկնարկին ներառավել են այն հետազոտվողները, որոնք թոքի քաղցկեղով հիվանդ չեն եղել եւ ինֆարկտ կամ ինսուլտ չեն տարել: Արդյունքում պարզվել է, որ մահացածներից 2/3-ի մահվան պատճառները կապված են եղել վնասակար հիվանդության հետ, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Մի շարք գործոններ հաշվի առնելով՝ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ 45 տարեկանից հետո մարդը կարող է տասը տարուց ավել ապրել, եթե հրաժարվի ծխելու վնասակար սովորությունից: