Սառեցված վիճակում մրգերն ու բանջարեղենը ավելի օգտակար են, քան թարմ վիճակում: Նման եզրակացության են եկել միաժամանակ Բրիտանիայի երկու ընկերություներ, որոնք սննդի բնագավառում անկախ հետազոտություններ են անցկացրել: Ընկերությունների ներկայացուցիչները հաղորդում են, որ սառեցված վիճակում մրգերն ավելի շատ հակաօքսիդանտներ ու վիտամիններ են պարունակում, քան թարմ վիճակում: Այդ իսկ պատճառով դրանք ոչ միայն ավելի օգտակար են մարդու օրգանիզմի համար, այլ նաեւ օգնում են կանխել քաղցկեղի հիվանդությունը:
Վիտամինների նման մեծ քանակությունը պայմանավորվում է նրանով, որ մրգերն ու բանջարեղենը սառեցնում են անմիջապես բերքահավաքից հետո: Հենց այդ պատճառով սննդարար նյութերը դրանցում ավելի լավ են պահպանվում, քան սուպերմարկետներում վաճառքի դրված թարմ վիճակում գտնվողներում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:
Բայց, չնայած հետազոտության արդյունքներին, գիտնականները պնդում են, որ առավել օգտակար են այն մրգերն ու բանջարեղենը, որոնք մարդն օգտագործում է ծառից կամ թփից քաղելուց անմիջապես հետո:




























