Համայն աշխարհի  մահմեդականները կմասնակցեն  հաջիի համար կարեւորագույն մի ծիսակարգի` ողջ օրը կանցկացնեն Արաֆաթ լեռան վրա:

Դեպի Մեքքա ուխտագնացությանը մասնակցում է երկու միլիոն մարդ:  «Ասոշեյթեդ փրեսը» հայտնում է, որ հաջի դառնալ ցանկացող ուխտագնաց արտասահմանցիներն այս տարի երեք անգամ ավելի քիչ էին, քան նախորդ տարի: Դա պայմանավորված է նրանով, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները զգուշանում  են ատիպիկ թոքաբորբի վարակից եւ այլ հիվանդություններից, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Տարեց մարդկանց, հղի կանանց, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց համար երկիր մուտք գործելն արգելվել է: Ուխտագնացների անվտանգությունն ապահովում են 100 000 զինվոր եւ ոստիկան: