Կակազող երեխաների մոտ գլխուղեղային գորշ նյութի ծավալն ավելի քիչ է. այն պատասխանատու է խոսքի համար, գրում է Medical News Today-ը՝ վկայակոչելով Ալբերտայի համալսարանի աշխատանքը: Ավելի վաղ արդեն հաջողվել էր հայտնաբերել առողջ եւ կակազող երեխաների գլխուղեղի կառուցվածքային տարբերությունները:

Հաճախ կակազել երեխաները սկսում են 2-5 տարեկանում: Մասնագետները դեռեւս չեն կարող ասել, գլխուղեղն ունի հատուկ կառուցվախք, թե այն փոխվում է կակազելու արդյունքում:  Այս մասին հաղորդում է MedDaily.ru-ն: Հետազոտվող երեխաներին բաժանել են էքսպերիմենտալ եւ ստուգիչ խմբերի: Արդյունքում պարզվել է, որ հիմնական խմբի մոտ գորշ նյութի պակաս դիտվել է ստորին ճակատային գալարի գոտիում, ռոլանդյան աջ կեղեւում, վերին քունքային գալարում: Կակազող երեխաների մոտ գրանցվել է նաեւ սպիտակ նյութի պակասություն գլխուղեղի այն հատվածներում, որոնք կարգավորում են վերբալ հաղորդակցումը: