29-ամյա կինը նման է 16-ամյա դեռահասի՝ շնորհիվ իր սննդակարգի: Սյուզանը հիմնականում սնվում է ընկույզով, արեւածաղկով, հատիկավորներով, բանջարեղենով եւ մրգով: Ամեն բան առանց ջերմամշակման: Վերջին անգամ նա եփած սնունդ ընդունել է յոթ տարի առաջ, գրում է The Daily Mail-ը:
Նա մշակել է մի շարք եզակի բաղադրատոմսեր, որոնց շնորհիվ հումակերությունն ավելի գայթակղիչ է: Դրանց թվում են սպանախով, կանաչեղենով եւ լատուկ հազարով սառը ապուրը: Դժվար է պատկերացնել, որ նա նախկին ֆաստ-ֆուդի մեծ սիրահար է եղել:
21 տարեկանում նա սկսել է զբաղվել յոգայով եւ լիովին փոխել է կյանքը: Նրա սննդակարգը հարուստ է կանաչեղենով, բանջարեղենով, մրգերով, բնական սննդամթերքից պատրաստված հյութերով, ընկուզեղոնով: Այս մասին գրում է MedDaily.ru-ն:
Սյուզանի խոսքով՝ նրան վնասակար սննդամթերքն առհասարակ չի գայթակղում:





























