Ֆրանսիայում կալանավորել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլիին , հոկտեմբերի 15-ին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբանին, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:
Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 25-ին Քեզերաշվիլիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը՝ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի՝ «Իմեդի» հեռուստաընկերության առնչվող գործի շրջանակում:
Քեզերաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008թ. ռուս-վրացական հակամարտության տարիներին:





























