Հաայստանում չի արձանագրվել «խոզի գրիպով» վարակվելու եւ ոչ մի դեպք: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, թե արձանագրվել է ջերմելու 8 դեպք, սակայն լաբորատոր հետազոտման արդյունքում վիրուսը չի հայտնաբերվել:
Թորոսյանը նաեւ հավաստիացրել է, թե վիրուսի մուտքը հանրապետություն բացառված է, քանզի ապրիլից սկսած խստացված հսկողություն է իրակաացվում սահմանային բոլոր անցակետերում, իսկ «խոզագրիպի» առավել մեծ տարածում ունեցող երկրներից Հայաստան ժամանածներին հատուկ ուշադրություն է դարձվում:
Հիշեցնենք, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով մինչ օրս աշխարհում արձանագրվել է H1N1 վարակի 134 հազար 503 դեպք, որոնցից 800-ը` մահացու ելքով: Եվրոպայում հայտնաբերվել է 16 հազար 556 դեպք` 34 մահվան ելքով:


























