Հոկտեմբերի 15-ին իտալական նավատորմը Միջերկրական ծովում մոտ 300 միգրանտների փրկելու գործողություն է իրականացրել: Հերթապահ արագանավը եւ մեկ նավ նավ օգնության են հասել միգրանտների երկու նավերին: Փախստականները տեղափոխվել են Լամպեդուզա կղզի:
Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները հոկտեմբերի 14-ին հավանություն էին տվել հատուկ օդածովային խմբավորման աշխատանքին՝ ապօրինի միգրացիան կանխելու նպատակով Միջերկրական ծովի ավազանում հերթապահելուն: Ամեն օր որոնողափրկարարական գործողություններին կմասնակցի 500 մարդ: Սիցիլիայի եւ Մալթայի միջեւ ընկած ավազանում հերթապահություն կիրականացնեն Իտալիայի ռազմածովային ուժերի վեց նավեր, արագանավ եւ չորս ուղղաթիռ: Բացի դրանից, գործողություններին կարող են մասնակցել նաեւ անօդաչու թռչող սարքերը եւ նոր ռադիոտեղորոշիչ կայանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Իտալիայի Լամպեզուդա կղզու ափերի մոտ նավաբեկության էր ենթարկվել ձկնորսական մի նավ, որն Աֆրիկայից 518 միգրանտների էրտեղափոխում: Հաջողվել էր փրկել 155 մարդու:





























