Եթե կինը հաճախ է գրում իր սիրեցյալին, ապա վերջինս կարող է մտածել, որ փորձում են «խեղդել» իրեն հարաբերություններում: Ահա կանայք այս փաստն ընկալում են որպես կայունության ցուցանիշ ու պարզապես ցանկանում են ավելի հաճախակի կապ ունենալ զուգընկերոջ հետ, հաղորդում է The Salt Lake Tribune-ը:
Իսկ ահա եթե տղամարդն է հաճախ գրում, նշանակում է, նա երջնիկ չէ, ասվում է Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտության մեջ: Երկու տարվա ընթացքում գիտնականները ուսումնասիրել են այս հարցը՝ հարցում անցկացնելով 276 մարդու շրջանում, ովքեր այդ պահին հարաբերություններ ունեին: Կամավորների ընդհանուր թվում 38 տոկոսը լուրջ հարաբերություններ ուներ, 46 տոկոսը նշանված էր, 16 տոկոսն ամուսնացած էր: Հարցման ենթարկվածների 82 տոկոսն օրվա ընթացքում մի քանի անգամ գրում էր զուգընկերոջը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Մասնագետները վերլուծել են նամակագրության հաճախականությունն ու բովանդակությունը, ինչպես նաեւ բավարարվածությունը հարաբերություններից, կայունությունն ու կապվածությունը զուգընկերոջը: Եզրակացությունը հետեւյալն է. որպես կանոն, կանայք դիտվում են մարդիկ, ովքեր իրենց նվիրում են հարաբերություններին, իսկ տղամարդիկ՝ ովքեր ցանկանում են հեռանալ: Իսկ հաճախակի նամակագրությունը կարող է իսկապես վնասել հարաբերություններին:





























