Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ կանացի կրծքերին նայում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ կանայք:
Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, Նեբրասկա-Լինքոլնի հետազոտողները, ուսումնասիրելով առարակայացման ազդեցությունը կանացի մտավոր առողջության վրա, ցանկանում էին հաստատել պատկերացումն այն մասին, որ տղամարդիկ ավելի հակված են ուշադրություն դարձնել սեռական հատկանիշներին, հատկապես եթե դրանք համապատասխանում են գեղեցկության արդի չափանիշներին:
Հետազոտությանը մասնակցել է համալսարանի 65 ուսանող (29 աղջիկ ու 36 տղա), որոնց առաջարկում էին գնահատել կանանց լուսանկարնրը: Փորձի ընթացքում կիրառել են հայացքն հետեւող սարքավորում:
Արդյունքները ցույց են տալիս, որ կանայք նայում են այլ կանանց կրծքին ու կոնքերին նույնքան հաճախակի, որքան տղամարդիկ: Սակայն ի տարբերություն ուժեղ սեռի ներկայացուցիչները, նրանք անում են ամեն ինչ, որպեսզի համեմատեն իրենց հետ, ասվում է հոդվածում, հաղորդում է InoPressa-ն:





























