Խռմփացնող կանանց ծննդաբերության ժամանակ առավել հաճախ են կեսարյան հատում կատարում, քան մնացածներին, կարծում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը տպագրվել է Sleep գիտական ամսագրում:

Ուսումնասիրությանը մասնակցել են  1673 հղի կանայք, որոնցից 35%-ը քնած ժամանակ խռմփացնում էին: Ուշագրավ է, որ նրանցից շատերը սկսել էին խռմփացնել հղիության ընթացքում, հայտնում է Gazeta.ru-ն:

Ըստ գիտնականների` բնական ճանապարհով ծննդաբերելը նման կանանց համար վտանգավոր է` խռմփոցին ուղեկցող արյան բարձր ճնշման եւ պրեէկլամսիայի պատճառով: