Հռոմի կաթոլիկ եկեղեցին մտադիր է պարզել հասարակ հավատացյալների վերաբերմունքը այնպիսի վիճելի թեմաներին, ինչպես ամուսնալուծությունը, հակաբեղմնավորիչ միջոցները ու նույնասեռ ամուսնությունները: Վատիկանը դեռ հոկտեմբերի կեսերին համապատասխան հարցաթերթիկներ էր ուղարկել աշխարհի բոլոր թեմերին, հաղորդում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը հաղորդել է, որ այդ հարցումն անցկացվում է եպիսկոպոսների՝ ընտանիքի հարցերով արտահերթ սինոդի նախապատրաստման շրջանակներում, որը ծրագրավորվել է Հռոմի պապ Ֆրանցիսկի կողմից 2014թ.-ի հոկտեմբերին:
Հարցաթերթիկներում հարցերը վերաբերում են նրան, թե որքանով են հայտնի եկեղեցու ուսմունքները ընտանիքի մասին ու ինչ վերաբերմունք ունեն հավատացյալները: Մասնավորապես եկեղեցուն հետաքրքրում է ժամանակակից հասարակության մեջ կնոջ ու տղամարդում միջեւ ավանդական ամուսնության տեղը: Բացի այդ Վատիկանը մտադիր է պարզել ինչ տոկոս են կազմում միասեռ ամուսնությունները, ամուսնալուծություններն ու կրկնվող ամուսնությունները, ինչպես նաեւ, ինչ են սպասում մարդիկ եկեղեցուց, երբ հայտնվում են այդ իրավիճակում: Կաթոլիկ եկեղեցուն հետաքրքիր է, արդյոք կաթոլիկ բնակչությամբ երկրներում աշխարիկ իշխանությունները ընդունում են նույնասեռ միություններն ու թույլ տալիս են նրանց երեխա որդեգրել: Հարցերի առանձին խումբ վերաբերում է երեխաների կրոնական դաստիարակությանը ոչ լիարժեք կամ ոչ ավանդական ընտանիքներում:





























