Նոյեմբերի 2-ին ողջ աշխարհում նշում են Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men`s Day):

Միտքն առաջարկել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ում աջակցել են Վիեննայի մագիստրատուրան, Վիեննայում ՄԱԿ-ի մասնաճյուղն ու մի շարք այլ միջազգային կազմակերպություններ: Ավանդաբար այն տոնում են նոյեմբերի առաջին շաբաթ օրը: Այդ օրն, առաջին հերթին, տղամարդիկ ակնկալում են ուշադրություն կանանց կողմից, գրում է Calend.ru-ն:

Տղամարդիկ երջանիկ են, եթե կանայք պատրաստ են անկեղծ ուրախությամբ տրամադրել այն: Այդ օրը տեղին է հիշել, որ Կանանց միջազգային օրը անփոփոխ տոնում են մարտի 8-ին: Հետաքրքիր է, որ գոյություն ունի նաեւ տղամարդկանց միջազգային օր (International Men's Day), որն ամեն տարի նշում են նոյեմբերի 19-ին: Այդ օրն առաջին անգամ տոնեցին 1999թ.-ի նոյեմբերի 19ին Տրինիդադ եւ Տոբագոյի Հանրապետութունում. այդ օրից ի վեր տոնում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Յամայկայում, Ավստրալիայում. Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում ու Հարավային Աֆրիկայում: