Ռուսաստանի մայրաքաղաքում անսովոր «հրաժեշտի» ակցիա է տեղի ունենում. Մոսկվայի Պյատնիցկու պողոտայում հավաքվել են քաղաքացիներն ու «հրաժեշտ» են տալիս «Երկրորդ շնչառություն» գինետանը:
Իր ավանդույթներով հայտնի պատմական այս գարեջրատան այցելուները դեմ են դրա փակմանը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Մոսկվայի բնակիչներն ու այլ շրջաններից եկած հյուրերը սգո արարողության տեսքով պիկետ են կազմակերպել՝ իրենց հետ բերելով շպրոտի բրդուճներ, օղի ու ծաղիկներ: Ճաշի ժամին դռների մոտ հավաքվել էր մոտ 15 մարդ:
Պյատնիցկու պողոտայում «Երկրորդ շնչառություն» գինետունը գործում էր 70-ական թթ.-ի սկզբից: Այստեղ սիրում էին այցելել դերասան Վլադիմիր Վիսոցկին, գրող Վենեդիկտ Երոֆեեւն ու այլ հայտնի անձինք:




























