Մուրմանսկի մարզի բնակչուհուն կասկածում են երկու եւ ավելի անձանց սպանության փորձի մեջ:
Հետաքննության վարկածով՝ 2013թ-ի նոյեմբերի 2-ի գիշերը կասկածյալը իր ծանոթուհու հյուրն էր: Հանկարծ կանանց միջեւ վիճաբանություն է ծագել ու հյուրը սաստիկ բարկացել է: Նա վերցրել է խոհանոցային դանակն ու սպանության նպատակով հարվածներ է հասցրել ընկերուհուն ու նրա երկու դուստրերին՝ 8 եւ 11 տարեկան հասակի:
Մեղադրվող կնոջը ձերբակալել ու կալանավորել են: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:




























