Բուենոս-Այրեսի գործարար թաղամասերի փողոցներըմի քանի օրով վերածվել են ձողի վրա պարողների մեծ բեմահարթակի։ Պարողները ժամանել են ամբողջ Լատինական Ամերիկայից եւ իրենց վարպետությունը ցուցադրում են բառացիորեն ամեն մի ճանապարհային նշանի ձողի վրա՝  նախապատրաստելով ամենագեղեցիկ մարմնամարզուհու ընտրությանը, հայտնում է 1tv.ru-ն։

Հաջորդ տարի հենց նա է ներկայացնելու տարածաշրջանն աշխարհի առաջնությունում, որն անցակցվում է արդեն քանի տարի: Շատ են նաեւ տղամարդիկ: Նրանք ելույթ են ունենում  համերաշխությունից ելնելով եւ աջակցում են «ձողի վրա մարմնամարզությունը» օլիմպիական մարզաձեւ ճանաչելու գաղափարին, որտեղ գեղեցկությունը համադրվում է ուժի, ճկունության եւ դիմացկունության հետ: