Ուղեղի ցնցում առաջ բերած վնասները կարելի է հայտնաբերել վնասվածքը ստանալուց մի քանի ամիս անց, այսինքն՝այն ժամանակ, երբ հիվանդն իրեն լավ է զգում, փոխանցում է BBC-ն։ Սա ցույց է տվել Նյու Մեքսիկոյի աշխատակիցների կողմից կատարված ուղեղի սկանավորումը։
Նշանակում է` ուղեղի ցնցումներ ստացած բազմաթիվ մարզիկներ շատ արագ են վերադառնում խաղ: Համեմատվել են ուղեղի չափավոր ցնցում ստացած 50 մարդու եւ ստուգողական խմբից 50-ի սկանավորման տվյալները: Սկզբնապես տուժածները խնդիրներ են ունեցել հիշողության հետ, գլխացավեր: Մի քանի շաբաթ անց ախտանիշները անհետացել են, հաղորդում է MedDaily.ru-ն:
Սակայն չորս ամիս անց կատարված սկանավորումը ցույց է տվել, որ տուժածների ուղեղում շարունակվել են նշմարվել նորմայից շեղվող գործընթացներ: Նշանակում է, որ վերականգնման գործընթացը չէր ավարտվել: Աշխատանքը ղեկավարող բժիշկ Էնդրյու Մեյերը ուղեղի ցնցումը համեմատում է այրվածքի հետ: Այստեղ ցավը նույնպես անհետանում է հյուսվածքների ամբողջությամբ վերականգնվելուց բավականին առաջ:
Օրինակ` ԱՄՆ-ում ցնցում ստացած մարզիկները բուժարձակուրդի մեջ են մնում 7-10 օր: Իսկ ահա ծնկի վնասվածքով կարող են տանը մնալ երեք ամիս: Մինչդեռ, հենց ցնցումն է սպառնում հետագա լուրջ բարդություններով:





























