AOL կոնցեռնը Microsoft ընկերության հետ Winamp մեդիախաղարկիչի վաճառքի բանակցություններ է վարում, որի փակման մասին հայտարարվել էր նախօրեին, հայտնում է ТСН-ը։
Աղբյուրները պատմել են, որ հայտնի երաժշտական նախագծի հետ միասին կարող է վաճառվել նաեւ Nullsoft ընկերության մշակած Shoutcast ծառայությունը:
Ենթադրվում է, որ AOL -ը Shoutcast-ի փակվելու մասին կհայտարարի հաջորդ շաբաթ: Գործարքը դեռ չի ավարտվել: Այժմ երկու կողմերն էլ պայմանավորվում են գնի շուրջ, հաղորդում է MigNews.ru-ն:
Չի բացառվում, որ Windows-ի ստեղծողը որոշի պահպանել երկու ծառայություններն էլ: Նշենք, որ առցանց երաժշտության շուկա դուրս գալու Microsoft-ի նախորդ փորձերն անհաջող էին:
Վեց տարի առաջ ընկերությունը թողակել էր URGE ծառայությունը՝ համագործակցելով MTV-ի հետ, սակայն այն տապալվել էր, իսկ 2011թ. ընկերությունը դադարեցրել էր Zune մեդիախաղարկիչների արտադրությունը:





























