35-ամյա Ավագ Մ.-ն մեղադրվում է կնոջը դաժան ծեծի ենթարկելու մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրվասության դատարանից  NEWS.am-ը տեղկացավ,ո րս ույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 35-ամյա Ավագ Մ.-ն, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ բռունցքներով հարվածներ է հասցրել կնոջ` Արմենուհի  Ա.-ի ճակատի ձախ թմբկության շրջանին, ձախ կրծքին, աջ ականջի հատվածին, նաեւ ազդրերին: Այսինքն Ավագ Մ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 118 հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նոյեմբերի 21-ին գործը ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: