Բրիտանիայի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ամուսինների մասին, որոնք կասկածվում են երեք կանանց Լոնդոնի իրենց տանը ավելի քան 30 տարի որպես ստրկներ պահելու մեջ:

Ոստիկանության խոսքով՝ զույգը Բրիտանիա է եկել 1960-ականներին, Հնդկաստանից եւ Տանզանիայից:

Ոստիկանությունում նշում են, որ երկու ապագա զոհերը կասկածյալ տղամարդուն հանդիպել են Լոնդոնում, նրանք նույն քաղաքական դիրքորոշումներն են ունեցել եւ միասին են ապրել համայնքում:

Երբ համայնքը ցրվել է, կանայք մնացել եւ ապրել են զույգի հետ: Ոստիկանության փոխանցմամբ՝ 30-ամյա կինը, որին նույնպես գտել են այդ բնակարանում, փաստաթղթերից միայն ծննդյան վկայական է ունեցել: Ներկայումս իրավապահները փորձում են պարզել, թե ինչու են կանայք շարունակել ապրել այդ զույգի հետ, երբ համայնքը ցրվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Freedom Charity բարեգործական կազմակերպություն է զանգահարել մի կին, որը պնդել է, որ իրեն արդեն մի քանի տասնամյակ պահում են իր կամքին հակառակ: Այդ զանգի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը: Սքոթլանդ-Յարդի աշխատակիցները խուզարկություն են կատարել այդ տանը եւ հայտնաբերել ստրկության մեջ գտնվողն երեք կանանց՝ 69-ամյա մայայզիացու, 57-ամյա իռլանդուհու եւ 30-ամյա բրիտանուհու: