Հուլիսի 28-ին N զորամասում արձանագրված արտակարգ դեպքի համար մեղադրանք է առաջադրվել հենց մարմնական վնասվածք ստացած զինվորին:
Նշված օրը շարքային Գեւորգյանը հայտնաբերվել էր աջ եւ ձա նախաբազուկները ածելի կտրված: Դեպքը տեղի էր ունեցել գումարտակի լվացարանում, որից հետո նա անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ նրան ցուցաբերվել էր անհրաժեշտ բուժօգնությունը:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ մեղադրանք է առաջադրվել հենց շարքային Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի առաջին մասով` Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Իսկ թե ինչու է շարքայինը ցանկացել խուսափել զինծառայությունից, որ անգամ երակներն է կտրել, նախաքննական մարմինը չի պարզել: Այդ գործով նա միակ մեղադրյալն է:




























