Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանական հանձնաժողովի փոխնախագահ Չան Սոն Թհեկը հեռացվել է պաշտոնից:

Պաշտպանական հանձնաժողովը, որը գլխավորում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, երկրի գերագույն ռազմական մարմինն է: Դրա փոխնախագահի պաշտոնը երկրում կարեւորությամբ երկրորդն է:

Հարավկորեական հետախուզական ազգային գործակալության տվյալով՝ Չան Սոն Թհեկի երկու մտերիմների մահապատժի են ենթարկել, ինչից հետո Չան Սոն Թհեկը հրապարակային միջոցառումներին այլեւս չէր մասնակցում:

Գործակալությունում կարծում են, որ Կիմ Չեն Ընի քեռին ու նրա շրջապատը անհայտ պատճառներով   երկրի առաջնորդին այլեւս չեն գոհացնում, «Ռենհապ» գործակալությունը վկայակոչելով՝ հայտնում է lenta.ru-ն: