Այն, որ իշխանություններն արտոնել էին բողոքի ակցիան, խոսքի ազատությանն ուղղված եւս մեկ առաջընթաց է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ մեկնաբանելով դեկտեմբերի երկուսին Երեւանում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեմ իրականացրած բողոքի ակցիաներին:

Հրիսթեան հայտարարել է, որ բողոքի ակցիաներին հետեւել է լրատվամիջոցների միջոցով: Նա հետեւել է նաեւ իրավապահների գործողություններին: «Հուսով եմ, որ պատշաճ հետաքննություն կիրականացվի եւ ամեն ինչ ընստ օրենքի կիրականացվի: Եթե համեմատել այն, ինչ տեղի է ունեցել Կիեւում եւ այստեղ, պատասխանները ինքներդ էլ գիտեք: Համենայնդեպս, սպասում ենք հետաքննության արդյունքներին եւ հուսով ենք ,որ այն կանցկացվի խոսքի ազատությունը հարգելով»,-ընդգծել է նա: