Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում, Արարատ-Տիգրանաշենում, Ապարանում, Արագածում եւ Սպիտակում ժամը 17:30 դրությամբ առկա են առատ տեղումներ:
Կատարվել են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթեւեկելը խորհուրդ չի տրվում:
Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում սաստիկ բուք է, վատ տեսանելիությունը, առկա է մերկասառույց, ճանապարհը դժվարանցանելի է:





























