Այժմ կարող են տուգանել նաեւ նախարարական ավտոմեքենաները: Այս մասին այսօր խորհրդարանում հայատարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյնաը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որ երկրի իշխանությունները կոռումպացված են:

«Չտեսնել, թե ինչպես է փոխվում պետական կառավարումը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ մեր կյանքը, անհնար է: Մի օրինակ բերեմ: Ո՞վ կարող էր երկու-երեք տար առաջ հավատալ, որ նախարարի ավտոմեքենան կարող է տուգանվել: Ցավոք, այս պահին ոչինչ չունեմ, որ կապացուցեր խոսքերս: Սակայն հավատացեք, որ այդպես էլ կար: Մեկ այլ օրինակ՝ ավելի մասշտաբային: Առողջապահության ոլորտում նոր համակարգ է ներդրվել: Այո, այն թերություններ ուներ, սակայն ասել, որ այն տասը միլիարդը, որոնք ծախսվել են դրա վրա, ապարդյուն են ծախսվել, չի կարելի: Չէ՞ որ տասնյակ պետախատողների սրտի անվճար վիրահատություններ են արվել: Կան ստախոսներ, ստոր մարդիկ, կան մարդիկ, որոնք իշխանությունը նույնականացնում են հարստանալու հետ, սակայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում նրանցից շատերը կամ դատապարտվել են կամ կալանավորված են: Թե՞ դուք դա չեք տեսնում»,-ընդգծել է նախարարը: