Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին դեկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է իր հոր եւ եղբոր հետ անսարք ավտոմեքենան հրելով երթեւեկելի գոտուց դուրս բերել, որի ժամանակ դեպի Իջեւանի ուղղությամբ ընթացող «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով չկարողանալով կանգնեցնել ավտոմեքենան` առջեւի մասով բախվել է «ԳԱԶ-3110»-ի հետեւի հատվածին եւ վրաերթի ենթարկել վարորդի հորն ու եղբորը, ինչի հետեւանքով հայրը` 1945 թ. ծնված Հայկ Գյուրջոյանը, մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























