Հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:30 դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սիսիանի, Գորիսի, Սեւանի,Գավառի եւ Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվել են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Հանրապետությունում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























